«Դուրս մեր գրպանից նախաձեռնությունն» այսօր ավտոերթ էր կազմակերպել Երևան քաղաքում: Նրանք պահանջում են իրավասու մարմիններին վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգերի հաստատվելը:
Մինչ ավտոերթի մեկնարկը, Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը հայտարարեց, որ ՃԵԿ կանոնները խախտելու համար յուրաքանչյուրին կենթարկեն վարչական պատասխանատվության:
Մեքենաներն ընթացան դեպի Շինարարների փողոցի ուղղությամբ: Սակայն ավելի ուշ պարզվեց, որ ոստիկանները փակել են այդ ուղղությունը` հորդորելով ճանապարհը շարունակել Լենինգրադյան փողոցով: Այստեղ իրավիճակը լարվեց:
Մանրամասներն` առաջիկայում: