Կարինե Մինասյանը նոր պաշտոն ստացավ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կարինե Մինասյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական:

«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` որոշում եմ.

Կարինե Մինասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական»,- ասվում է հրամանագրի մեջ:

Տեղեկացնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Կարինե Մինասյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Լուսանկարը՝ armenpress.am-ի

Իրավաբան.net 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել