Քա՞նի տարի կարող է պահպանվել Ձեր ամուսնության վկայականը արխիվում. փաստաթղթերի ցանկ

Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերը ժամանակավոր (մինչև պետական և համայնքային արխիվներ մշտական պահպանության հանձնելը) պահպանելու առավելագույն ժամկետներն են`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների, ինչպես նաև օրենքի հիման վրա ստեղծված պետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմինների, պետական կազմակերպությունների փաստաթղթերի համար` 10 տարի.

2) տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային կազմակերպությունների փաստաթղթերի համար` 5 տարի.

3) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված արխիվային փաստաթղթերի առանձին տեսակների`

– քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար` 100 տարի,

– նոտարական գործարքների գրանցումների համար` 10 տարի,

– անշարժ գույքի պետական կադաստր վարող մարմինների կադաստրային գործերի և գրանցման գրքերի համար` 100 տարի,

– տնտեսական գրքերի (ծխամատյանների) համար` 75 տարի,

– իրականացված կապիտալ շինարարության նախագծային փաստաթղթերի համար` 20 տարի,

– արտոնագրված տեխնոլոգիական և փորձարարակոնստրուկտորական փաստաթղթերի համար` 20 տարի,

– գիտահետազոտական և արտոնագրային փաստաթղթերի համար` 15 տարի,

– պետական աջակցությամբ ստեղծված կինո-, ֆոտոփաստաթղթերի համար` 5 տարի,

– պետական աջակցությամբ ստեղծված տեսա-, ֆոնոփաստաթղթերի համար` 3 տարի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել