Որքա՞ն է կազմում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը

ՀՀ կառավարությունը 2014 թվականի մարտի 6-ի  N 275-Ն որոշմամբ սահմանել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի:

Մասնավորապես, առաջին երեխայի ծնվելու դեպքում կտրվի 50 հազար դրամ, երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 50 հազար դրամ, երրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն դրամ, չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն դրամ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն 500 հազար դրամ:

Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը յուրաքանչյուր երեխայի համար կկազմի` նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով:

Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի` պետական աջակցության հաշվին մուտքագրվող չափը կկազմի`

ա. երրորդ երեխայի ծնվելու դեպքում` հինգ հարյուր հազար դրամ,

բ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` հինգ հարյուր հազար դրամ,

գ. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել