Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացավ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանից:
Հրայր Թովմասյանը նշված պաշտոնում նշանակվել է Ազգային ժողովի նախագահի մայիսի 26-ի կարգադրությամբ:
Հիշեցնենք, որ նախքան այս նշանակումը ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Գուրգեն Դումանյանը, ով այժմ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալն է: