Հարգելի մտահոգ քաղաքացիներ,
Սահմանադրական դատարանի որոշումն ուղղակի արձանագրում էր, որ օրենքում առկա են հակասահմանադրական դրույթներ: Այդ որոշումն օրենքի ուժ պետք է ստանար ազգային ժողովում:
Վերջերս ազգային ժողովում ընդունվեց համապատասխան օրենք, որը թույլ է տալիս դիմում գրել եւ հրաժարվել կենսաթոշակային վճարներից, եթե նույնիսկ ձեզ համար արդեն բացվել է կենսաթոշակային հաշիվ: Սակայն անհրաժեշտ է սպասել օրենքի վերջնական հաստատմանը նախագահի կողմից եւ պաշտոնական հրապարակմանը: Դրանից հետո, եթե օրենքը չառաջարկի դիմումի իր տարբերակը, մենք կտարածենք մեր տարբերակը, որը կհամապատասխանի օրենքի տառին:
Դիմումի նմուշի հետ մենք կտարածենք նաեւ դիմումը գործատուին հանձնելու հնարավոր ու օրենքով նախատեսված ձեւերը, որպեսզի գործատուն հնարավորություն չունենա այն մերժելու:
Օրենքի այս փոփոխություններով նախատեսված չէ գումարների վերադարձ, եթե այդ գումարները փոխանցվել են հարկային մարմնում գործող կամուրջ հաշիվ, ու ձեզ համար արդեն բացվել է անվանական կենսաթոշակային հաշիվ, որի մասին դուք տեղեկացվել եք նամակով: Կվերադարձվեն միայն այն գումարները, որոնք դեռ գործատուի մոտ են:
Կենսաթոշակային հաշվում գտնվող գումարների ճակատագիրը կորոշվի մինչեւ Սեպտեմբերի 30-ը ընդունվելիք նոր կենսաթոշակային օրենքով: Կախված նրանից, թե ինչ տեսք կունենա այդ օրենքը, ձեր գումարները կամ կվերադարձվեն ձեզ կամ կշարունակեն մնալ այնտեղ եւ մենք կշարունակենք մուծել պարտադիր վճարները:
Այսինքն՝ հիմնական պայքարը դեռ առջեւում է:
Սա միջանկյալ ձեռքբերում էր, որը պետք է զարգացնել մինչեւ վերջնական ու իսկական հաղթանակ, իսկ այն սարերի ետեւում չէ:
Մենք ուժեղ ենք միասին:
Հարգանքով,
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ