Նոր նշանակում վարչապետի որոշմամբ. կենսագրություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Անուշավան Այվազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ղուլարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։

***
Արմեն Ղուլարյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
25 սեպտեմբերի 1954 թ., ք.Իջևան

Կրթություն
1971-1976 թթ. – Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտի Ճարտարապետության ֆակուլտետ, մասնագիտացումը` ճարտարապետ։

Աշխատանքային գործունեություն
1976-1980 թթ. – Իջևանի շրջանային խորհրդի գործկոմ` ճարտարապետական բաժնի խմբի ղեկավար
1980-1988 թթ. – Իջևանի շրջանի գլխավոր ճարտարապետ
1988-1990 թթ. – ՀԿԿ Իջևանի շրջկոմ` արդյունաբերության, շինարարության և տրանսպորտի բաժնի վարիչ
1990-1996 թթ. – Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմ` նախագահի պաշտոնակատար
1996-1999 թթ. – Իջևանի քաղաքապետ
1999 -2014 թթ. – ՀՀ Տավուշի մարզպետ
2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ է։ Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» և ՀՀ վարչապետի հուշամեդալներով։ Ունի շնորհակալագրեր։ Ճարտարապետների միության անդամ է։

Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի։

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել