ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ֆրանսուա Օլանդին Փառքի շքանշանով պարգևատրելու մասին: Հրամանագրում մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև համագործակցության խորացման և ընդլայնման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա ՕԼԱՆԴԻՆ պարգևատրել Փառքի շքանշանով»:
Լուսանկարը` president.am-ի