Իրավաբան.net-ի տեղեկությունների համաձայն` ԱԺ-ի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը առաջիկա ժամերին կազատվի զբաղեցրած պաշտոնից և կնշանակվի ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարի առաջին տեղակալ:
Մինչև ԱԺ աշխատակազմի նոր ղեկավարի նշանակումը, աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կշանակվի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը:
Նշենք, որ Գուրգեն Դումանյանը առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին է: