Վարչապետը որոշում է կայացրել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Արսեն Մկրտչյանին նշանակել արդարադատության փոխնախարար:
Որոշման մեջ մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Արսեն Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արսեն Մկրտչյանի լիազորությունները դադարեցնելու մասին: