ՀՀ կառավարության կարևորագույն օղակներից մեկի՝ Արդարադատության նախարարության առջև լուրջ խնդիրներ են դրված: Այս մասին այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից նոր նախարար Հովհաննես Մանուկյանին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացնելու ժամանակ ասաց նորանշանակ նախարարը:
Նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին ու վարչապետին վստահության համար:
«Նախարարությունն ունի շատ լավ կադրեր, որոնց հետ համատեղ կաշխատենք: Կարծում եմ՝ կշարունակենք նաև բոլոր այն լավ ավանդույթները, որոնք եղել են»,- նշեց Հովհաննես Մանուկյանը:
Լուսանկարը` moj.am-ի