Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնության են եկել, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը կկայանա «առաջիկա օրերին»: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Կողմերը սկսել են նախապատրաստվել դրան։
Նշվում է, որ Պուտինի և Թրամփի հանդիպման վայրը համաձայնեցված է և կհայտարարվի մի փոքր ավելի ուշ։
Առաջարկ է եղել Պուտինի, Թրամփի և Զելենսկու միջև եռակողմ հանդիպման գաղափարին, սակայն Մոսկվան այն թողել է առանց մեկնաբանության։