Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է, այն տևել է գրեթե մեկ ժամ։ Պուտինը Թրամփին տեղեկացրել է, որ Ռուսաստանը շարունակում է փնտրել ուկրաինական հակամարտության բանակցային լուծում․ հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման հարցը։ Պուտինը նշել է, որ շարունակվում է հակամարտության քաղաքական լուծման որոնումը:
ՌԴ նախագահը հավելել է՝ Ռուսաստանը հետամուտ կլինի իր առջև դրված նպատակներին և չի նահանջի դրանցից։