Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է РБК-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Դեսպանը կանչվել է նաև ռուս լրագրողների անօրինական կալանավորման պատճառով, որոնց թեմայով Ադրբեջանի իշխանությունները այս տարիների ընթացքում որևէ բողոք չեն ունեցել», – ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։