«Հարկադիր կատարման ենթակա ակտի մուտքագրումից մինչև կատարողական վարույթի վերջին փուլը այսօր ամբողջությամբ թվային է»․ Գոհար Մկրտչյան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում թվայնացման գործընթացը սկսվել է 2022-26 թվականների դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ։

Պետության որդեգրած քաղաքականությունը հարկադիր կատարման ոլորտում 2 ուղղությամբ էր գնալու․ մեկը կատարողական վարույթի ամբողջությամբ թվայնացումն էր, երկրորդը՝ օրենսդրական բարեփոխումներն էին։ Արդյունքում, 2024 թվականից գործարկվեց տարիների ընթացքում ստեղծված կատարողական վարույթների էլեկտրոնային համակարգը, որի միջոցով կատարողական վարույթը ամբողջությամբ թվայնացվեց։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Գոհար Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբանների հայկական ասոցիացիան մշտադիտարկում է իրականացնում՝ ուղղված դատական և իրավական բարեփոխումների, հակակոռուպցիոն քաղաքականության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ու դրանցից բխող գործողությունների ծրագրերի իրականացման ընթացքին։

Մշտադիտարկման շրջանակներում Iravaban.net առցանց մասնագիտական մեդիան ոլորտի մասնագետների օգնությամբ վերլուծում և լուսաբանում է ինչպես ամբողջությամբ կատարված, այնպես էլ մասնակիորեն իրականացված կամ ընդհանրապես չկատարված գործողությունները՝ անդրադառնալով նաև դրանցում արձանագրված բացթողումներին, խոչընդոտներին ու պատճառներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել