Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կայացավ IELTS Official Testing Point Partner Agreement /IELTS պաշտոնական թեստավորման գործընկերային պայմանագրի վերակնքման հանդիսավոր արարողությունը։
Այս բացառիկ համագործակցությունը, որն սկսել է 2023 թվականին, վեր է դասվում սովորական կրթական նախաձեռնություններից։
IELTS-ը համաշխարհային մակարդակով ամենաճանաչված և պահանջված անգլերենի թեստերից մեկն է՝ նախատեսված թե՛ բարձրագույն կրթության, թե՛ միջազգային միգրացիայի նպատակով։ Թեստը գնահատում է լեզվական չորս հիմնական հմտությունները՝ լսողական և հանդիսանում է կրթության և կարիերայի դարպաս հազարավոր դիմորդների համար։
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին՝ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը, Քննական Լիլիթ Կասպարյանը, ՀԱՊՀ-ի, ինչպես նաև Բրիտանական խորհրդի անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր։

Ներկաներին ողջունեց ՀԱՊՀ Միջազգային հարաբերությունների և արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Ալինա Ջզմեչյանը, որից հետո խոսքով հանդես եկավ ռեկտոր պարոն Գոռ Վարդանյանը։
Գոռ Վարդանյան, ՀԱՊՀ ռեկտոր.
«Ցանկանում եմ արձանագրել, որ մեր համագործակցության նախորդ տարիները շատ արագ անցան։ Մենք Բրիտանական խորհրդի հետ ձևավորեցինք այնպիսի ինստիտուցիոնալ համագործակցություն, որը տարածվեց ՀԱՊՀ-ում՝ ի շնորհիվ Բրիտանական խորհրդի տրամադրած լիցենզիայի՝ IELTS-ի քննական կենտրոնի գործունեությամբ։
Պոլիտեխնիկը որպես տեխնոլոգիական կրթահամալիր մեծ կարևորություն է տալիս միջազգային գործընկերների հետ համագործակցությանը։
Այս կենտրոնը աջակցում է երիտասարդներին՝ ստեղծելով հարմար և հասանելի միջավայր իրենց կրթական առաջնորդության ճանապարհին։ Մենք համատեղ աշխատանքով կարողացանք հասնել այս փուլին և ստորագրում ենք արդեն երկրորդ պայմանագիրը՝ շարունակական գործակցության նպատակով։
Հարգելի պարոն Հովասափյան, շնորհակալ եմ Ձեր հոգատար մասնակցության և գործընկերության համար։ Վստահ եմ՝ այս համագործակցությունը կբերի նոր նախաձեռնությունների և մեր գործունեության ընդլայնման նոր ուղիներ կբացի»։
Ադդէ Հովասափյան, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն․
«Պոլիտեխնիկական համալսարանը արդեն երկու տարի Բրիտանական խորհրդի անբաժանելի մասն է։ Երբ
Պարոն Վարդանյանի ղեկավարությամբ համալսարանը առաջնորդվում է տեսլականով, որ կրթությունը պետք է լինի բարձրորակ ոչ միայն իր բովանդակությամբ, այլև կառուցվածքով։
Այս համագործակցությունը բացառիկ է Բրիտանական խորհրդում՝ իր հաջողված օրինակով։ Տարածաշրջանի մի շարք երկրներ այժմ փորձում են իրականացնել այդ մոդելը»։

Լիլիթ Կասպարյան, Քննական
«Այս տարիների ընթացքում մենք իրականացրել ենք ծավալուն և ընդգրկուն քննական ծրագիր, որը հնարավորություն է տվել դիմորդներին ունենալ հարմարավետ, սահուն և որակյալ քննության փորձ։
Շաբաթվա բոլոր օրերին կազմակերպվող քննությունները և տարբեր ժամային բացահայտումները հնարավոր դարձան մեր գործընկերոջ՝ Պոլիտեխնիկի, աջակցությամբ։
Կենտրոնի անձնակազմը մշտապես ապահովում է ներդաշնակ ու հարմարավետ միջավայր, որը թույլ է տալիս քննություն հանձնողներին կենտրոնանալ բովանդակության վրա:
IELTS պաշտոնական քննական կենտրոնը ՀԱՊՀ-ում այսօր իրապես կարող է գնահատվել որպես միջազգային չափանիշներին համահունչ կրթական ենթակառուցվածք։ Այն լիարժեք հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով և ժամանակակից ուսումնական միջավայրի բոլոր պահանջներին համապատասխանող լուծումներով։ Կենտրոնում գործում են երկու ընդարձակ, լուսավոր և հարմարավետ քննասենյակներ՝ ամբողջությամբ կահավորված բարձրակարգ գույքով ու հարմարանքներով, որոնք ստեղծում են դիմորդի համար աջակցող միջավայր՝ առավելագույն արդյունավետությամբ մասնակցելու քննությանը։

Քննասենյակները հագեցած են վերջին սերնդի բարձրարտադրողականությամբ համակարգչային տեխնիկայով՝ համապատասխանաբար 16 և 24 աշխատատեղերով։ Յուրաքանչյուր աշխատատեղ համալրված է որակյալ էկրանով, բարձրորակ ականջակալներով և զգայուն միկրոֆոնով՝ ամբողջությամբ համապատասխան IELTS թեստավորման պահանջներին՝ լսողական, գրավոր և բանավոր մոդուլների անխափան կազմակերպման համար։ Բարձր արագության ինտերնետ կապը, ինչպես նաև կրկնակի էլեկտրամատակարարման համակարգը երաշխավորում են քննական գործընթացի կայունությունն ու տեխնիկական անվտանգությունը։
Սակայն կենտրոնի արժեքը միայն տեխնիկական հնարավորություններով չի սահմանափակվում։ Այստեղ ձևավորված է կառուցվածքային և հոգատար միջավայր, որը հնարավորինս նվազեցնում է քննության բնական լարվածությունը՝ դիմորդին հնարավորություն տալով ինքնավստահ ու կենտրոնացած ձևով բացահայտելու իր լեզվային հմտությունների իրական մակարդակը։