Բաքվում կայացել է ԼՂ ռազմաքաղական ղեկավարության հերթական «դատական նիստը», հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Այսօր «հարցաքննել» են Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ով, ըստ ադրբեջանական մամուլի ասել է, որ դեմ է եղել արցախահայերի Ադրբեջանի հետ ինտեգրմանը։
«Ինտեգրումն անհնար էր»,- ապրիլի 7-ին Բաքվի զինվորական դատարանում ասել է Դավիթ Բաբայանը։
Նա հայտարարել է, որ դեմ է եղել Արցախի տարածքում բնակվող հայ բնակչության ինտեգրմանը ադրբեջանական հասարակությանը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, որոնք հավաստի աղբյուր չեն կարող հանդիսանալ, Բաբայանը հայտնել է, որ ինտեգրմանը դեմ են նաև Ադրբեջանում պահվող ԱՀ նախկին ղեկավարները՝ Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը և մյուսները։
«Ոչ մի պաշտոնյա չի տեսել նման ինտեգրման հեռանկարներ»,- նշել է նա։