Գլխավոր դատախազի տեղակալի և ընտանիքի անդամների եկամուտները․ դրամապանակում՝ հազարավոր կանխիկ դոլարներ և եվրո

Iravaban.net-ը ներկայացնում է Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի 2024 թվականի գույքերի և եկամուտների հայտարարագիրը։

Լիլիթ Գրիգորյանի հետ համատեղ բնակվում են ամուսինը՝ Գևորգ Մարգարյանը, և դուստրը՝ Էլեն Մարգարյանը։ Նրա ամուսինը չի աշխատում, իսկ դուստրն աշխատում է «Ֆիդելիս» ՍՊԸ-ում՝ որպես իրավախորհրդատու։

Գրիգորյանը հայտարարագրել է՝

  • համատեղ օգտագործման բնակելի տուն, որը գտնվում է Արմավիրի մարզում։ Անշարժ գույքը ձեռք է բերվել նվիրատվությամբ՝ 2009 թվականին։
  • համատեղ օգտագործման 1 հողամաս, գտնվում է Արմավիրի մարզում, ձեռք է բերվել նվիրատվությամբ՝ 2009 թվականին։
  • հողին ամրակայված անշարժ գույք, գտնվում է Արմավիրի մարզում, այն ևս նվիրատվություն է, ձեռք է բերվել 2009-ին։
  • 1 բնակարան, գնվել է 2004 թվականին Երևանում։

Տարվա սկզբում «ՆՈՅ ԼԱՔՇԵՐԻ ԸՓԱՐԹՄԵՆԹ» ՍՊԸ-ից վերցրել է փոխառություն՝ 48 միլիոն 600 հազար և 5 միլիոն 400 հազար դրամի չափով։

Տարվա սկզբում որպես առկա դրամական միջոց հայտարարագրել է 635 հազար 269 դրամ, որը տարվա վերջում աճել է՝ կազմելով 2 միլիոն 233 հազար 248 դրամ։

Նաև հայտարարագրել է 3 միլիոն դրամ, որը տարվա վերջում 1 միլիոնով նվազել է։

Որպես առկա կանխիկ դրամ նշել է 35 հազար դոլար, որը տարվա վերջում չի փոփոխվել, 180 հազար դրամ, որը տարվա վերջում ավելացել 5 հազար դրամով, 17 հազար եվրո, որը աճել է՝ կազմելով 45 հազար։

ՊԵԿ-ից Լիլիթ Գրիգորյանը ստացել է 5 միլիոն 292 հազար 260 դրամ, իսկ Գլխավոր դատախազությունից ստացված աշխատավարձի չափը կազմել է 25 միլիոն 67 հազար 552 դրամ։

Ներկայացված տվյալներով՝ վերջինիս վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 47 միլիոն 872 հազար դրամ։ Նա նաև վարկի մարմանն ուղղված վճարում է կատարել՝ 7 միլիոն 57 հազար 106 դրամ։

Տարվա ընթացքում նվիրատվության կարգով ստացել է 5 միլիոն դրամ գումար։

Գրիգորյանը Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ է։

Նրա ամուսինը՝ Գևորգ Մարգարյանը, հայտարարագրել է 1 ավտոմեքենա PORSCHE մակնիշի (2004 թվականի թողարկման), որը գնվել է 2011 թվականին։

Տարվա սկզբում ունեցել է 100 հազար դրամ գումար, որը տարվա վերջում կազմել է 1 միլիոն դրամ։ Տարվա սկզբում առկա կանխիկ դրամը կազմել է 39 հազար դոլար, որը տարվա վերջում դարձել է 42 հազար դոլար, նաև հայտարարագրել է 300 հազար դրամ, որը տարվա վերջում կազմել է 200 հազար։

Նա նաև հայտարարագրել է 20 հազար եվրո գումար, որը տարվա վերջում նույնն է մնացել։ Որպես եկամտի աղբյուր նշել է «Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ-ն, որից ստացվել է 7 միլիոն դրամ գումար։ Նշել է նվիրատվության կարգով ստացված գումարի չափը՝ 2 միլիոն դրամ։

Լիլիթ Գրիգորյանի դուստրը՝ Էլեն Մարգարյանը, հայտարարագրել է տարվա ընթացքում հանձնված փոխառության գումարը՝ 4 միլիոն 400 հազար դրամ, որը տարվա վերջում չի փոխվել։ Տարվա սկզբում առկա դրամական միջոցը կազմել է 1 միլիոն 274 հազար 214 դրամ, իսկ տարվա վերջում հայտարարագրել է 200 հազար 879 դրամ և 939 եվրո։

Հաշվետու տարվա եկամուտները՝

  • Campus France 2580 եվրո
  • Լիլիթ Գրիգորյանից որպես նվիրատվություն ստացել է 5 միլիոն դրամ, իսկ հորից ստացված գումարը կազմել է 2 միլիոն դրամ,
  • Հայաստանում ֆրանսիական համալասարանի հիմնադրամից ստացել է 244 հազար 532 դրամ,
  • ՊԵԿ-ից 677 հազար 732 դրամ,
  • Դատախազությունից որպես աշխատավարձ ստացել է 2 միլիոն 252 հազար 643 դրամ, իսկ «Ֆիդելիս» ՍՊԸ-ից՝ 1 միլիոն 510 հազար 576 դրամ։

Գլխավոր լուսանկարում Էլեն Մարգարյանի նկարը վերցված է «Ֆիդելիս» ՍՊԸ-ի կայքից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել