Սահմանադրական դատարանի որոշումը`պարտադիր կուտակայինի որոշ դրույթները կասեցնելու մասին

Սահմանադրական դատարանը հրապարակել է «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ կասեցնելու մասին ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների միջնորդության վերաբերյալ որոշումը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը կասեցրել է Պարտադիր կուտակային համակարգի մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները մինչև դրա սահմանադրականության հարցին անդրադառնալը:

Օրենքի 76-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար, իսկ 86-րդ հոդվածի 3-րդ մասը` մինչև 2014 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության հարցին:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել