Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ վարչական դատարանի դատավոր Հովհաննես Թորոսյանի լիազորությունները դադարեցնելու մասին:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 25-ի եզրակացությունը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Հովհաննես ԹՈՐՈՍՅԱՆԻ լիազորությունները 2014 թվականի հունվարի 9-ից համարել դադարած»,- ասվում է հրամանագրում: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել