Աշխատանքային խմբի նպատակը Վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորության վերացումն է

«2005 թվականից, երբ վճռաբեկ բողոքներն ընդունելու կամ չընդունելու հարցում Վճռաբեկ դատարանին տրվեց հայեցողական լիազորություն, այդ օրվանից խաթարվեց փաստաբաններիհանգիստը»,- խոսելով Վճռաբեկ դատարանի և Փաստաբանների պալատի կողմից համատեղ ձևավորած աշխատանքային խմբի առաջիկա ծրագրերիմասին ասաց ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը:

«Նախկինում Վճռաբեկ դատարանը ընդունում էր բոլոր բողոքները և կայացնում որոշում: Բնական է, որ այս պարագայում որակը տուժում էր: Բայց երբ ասեց, որ ես եմ որոշում, որ գործն ընդունեմ վարույթ, որը չէ՝ առաջացավ խնդիր: Եթե Վճռաբեկ դատարանը 100 գործից ընդունոմ 5-ը, մեզ մոտ հարց է ծագում՝ ինչո՞ւ հենց այդ 5-ը»,- հայտնեց ՓՊ նախագահը:

Ըստ նրա՝ չափանիշների բացակայությունը լուրջ խնդիրներ է առաջացնում: Քաղաքացին մտածում է, որ իրեն արհամարհեցին, և այդ դատական համակարգում իրեն չլսեցին. «Այստեղ կա նաև կոռուպցիոն լուրջ ռիսկ, եթե չկան սահմանված չափորոշիչներ, ուրեմն դա ոչնչով չափել չի լինում: Փաստաբանները երկու անգամ գործադուլ արեցին, տարբեր բողոքի ակցիաներ եղան և հիմնական թիրախը Վճռաբեկ դատարանն էր: Դա պայմանավորված էր, ոչ թե այն հանգամանքով, որ Վճռաբեկ դատարանը վատ է աշխատում, այլ որ այն ինքն է որոշում խաղի կանոնները, հետևաբար հենց ինքն է թիրախը»:

 Ձևավորված աշխատանքային խմբի նպատակը Վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորությունը վերացնելու հետ կապված միջոցառումների կազմակերպումն է. «Այդ ուղղությամբ պետք է իրականացվեն համապատասխան միջոցառումներ՝ հաշվի առնելով նաև, որ Վճռաբեկ դատարանը, եթե բոլոր գործերը վարույթ ընդունի և որոշումներ կայացնի, ապա որակն անհամեմատ կընկնի: Դրա հետ կապված հիմա փորձում ենք հասկանալ՝ ի՞նչ անել: Գուցե Վճռաբեկ դատարանը մի քանի պալատների բաժանենք՝ գործերի ծավալների հարցը կարգավորելու համար: Աշխատանքային խումբը հիմա այս հարցն է քննարկում»,- եզրափակելով խոսքը՝ ասաց Արա Զոհրաբյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել