Հրաձգություն է տեղի ունեցել Թեհրանում՝ Իրանի Գերագույն դատարանի շենքի մոտ, առնվազն երկու դատավոր սպանվել է, մեկը վիրավորվել է, իշխանությունները հարձակումը համարում են ահաբեկչություն, հայտնում է IRNA գործակալությունը։
Հանրապետության դատական իշխանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Իրանի Գերագույն դատարանի սպանված դատավորները պատասխանատվություն են կրել ահաբեկչության և լրտեսության մեջ կասկածվողների գործերի համար։
Սպանված դատավորներն են Մոհամմադ Մոկիսեն և Ալի Ռազինին։