Ինչպիսի՞ պատասխանատվության է ենթարկվում գործատուն՝ առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանվում են կարևոր կետեր, որոնք վերաբերում են այն գործատուներին, ովքեր առանց աշխատանքային պայմանագրի աշխատողներ են պահում։

Հոդված 169 (5)-րդ մասը՝ առանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է`

  • տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է`

  • տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել