Նոր Օռլեանում հարձակում գործած ահաբեկիչը միայնակ է գործել, սկզբում ցանկացել է սպանել իր ընտանիքին. ՀԴԲ

Նոր Օռլեանում ամանորյա մահաբեր հարձակման հետևում կանգնած ահաբեկիչը համացանցում տեսանյութեր էր տեղադրել՝ խոստանալով իր աջակցությունը հայտնել «Իսլամական պետություն» խմբավորմանը, նախքան իր բեռնատարը Բուրբոն փողոցում մարդկանց ամբոխի մեջ մխրճելն ու առնվազն 14 մարդու մահվան  պատճառ դառնալը։

Այս մասին հայտնել է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով ՀԴԲ-ի հայտարարությունը։ 42-ամյա Շամսուդին Ջաբարը, որն Ամանորի գիշերը Տեխասի իր տնից մեկնել էր Լուիզիանա, ըստ ՀԴԲ-ի պաշտոնատար անձանց՝ սոցիալական ցանցերի իր հետևորդներին պատմել է իր դաժան ծրագրի և արմատական ​​մտածողության մասին:

Հարձակումից անմիջապես առաջ հրապարակված ֆեյսբուքյան տեսանյութերի շարքում Ջաբարը հայտարարել է, որ ի սկզբանե ծրագրել է վնասել իր ընտանիքին և ընկերներին, սակայն մտափոխվել է, երբ հասկացել է՝ հնարավոր է նորությունների վերնագրերը «հավատացյալների և անհավատների միջև պատերազմի վրա չկենտրոնանան»:

«Դա ահաբեկչություն էր. դա կանխամտածված արարք էր։ Նա 100 տոկոսով ոգեշնչված էր ԴԱԻՇ-ից»,- ասել է ՀԴԲ-ի պաշտոնյան՝ հավելելով, որ Ջաբարը գործել է միայնակ։

Քննիչները ենթադրում են, որ բանակի վետերան Ջաբարը դեկտեմբերի 30-ին Հյուսթոնում սպիտակ Ford բեռնատար է վարձել և հաջորդ օրը երեկոյան մեկնել է Նոր Օռլեան, որտեղ իրագործել է զարհուրելի զագնվածային սպանությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել