Միլանում հունվարի 1-ից ուժի մեջ է մտել փողոցներում ծխելն արգելող օրենքը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Օրինախախտին սպառնում է տուգանք՝ 41-ից 249 ԱՄՆ դոլարի (40-ից 240 եվրոյի) չափով։ Սահմանափակումը կտարածվի նաև ռեստորանների և բացօթյա սրճարանների վրա։
Եթե ծխողը գտնվում է մեկուսացված վայրերում՝ այլ մարդկանցից առնվազն 10 մետր հեռավորության վրա, ապա նրան տուգանք չի սպառնում։
Ըստ վիճակագրության՝ Իտալիայում ծխում է բնակչության գրեթե մեկ քառորդը։