«Հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունները, որոնք հիմնականում հարկային ոլորտում են, ունենալու են մեծ ազդեցություն բիզնեսի վրա։ Այդ փոփոխությունները բազմաթիվ են»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արմեն Պետրոսյանը։
Արմեն Պետրոսյանի գնահատմամբ՝ փոփոխությունները բիզնեսի վրա հիմնականում ունենալու են բացասական ազդեցություն․ «Կա ձևավորված կարծիք, որ այդ փոփոխությունների նպատակը ֆիսկալ է, որովհետև մեզ հայտնի է, որ այս տարվա բյուջեն ամբողջությամբ եկամտային մասը ստացվեց հավաքագրվել և Կառավարությունը 2025-ի համար արդեն սահմանել է ավելի բարձր նշաձող, նույնիսկ այն պայմաններում, երբ 2024-ի համար սահմանված ավելի ցածր նշաձողը հնարավոր չեղավ ապահովել»։
Մանրամասները՝ տեսանյութում։