Ավելի վաղ հայտնել էինք, որ առաջարկվում է բարձրացնել նոտարների կողմից մատուցվող ծառայությունների սակագները՝ միաժամանակ նախատեսելով այնպիսի դրույքաչափեր, ինչը հնարավորություն կտա շատ չծանրացնել բնակչության ֆինանսական բեռը: Նման նախագիծ է հանրային քննարկման ներկայացրել Արդարադատության նախարարությունը։
Նախագծով առաջարկվում է թարմացնել նոտարական ծառայությունների համար սահմանվող սակագները՝ համապատասխանեցնելով դրանք սոցիալ-տնտեսական իրավիճակին, ծառայությունների համար սակագները կաճեն մոտ 50 տոկոսով, նոր ծառայությունների համար նոր սակագների կսահմանվեն՝ դրանց տնտեսական հիմքերի ապահովմամբ։
Թեմայի շուրջ Iravaban.net-ը զրուցել է փաստաբան Նարինե Աբելյանի հետ։ Նա նշեց, որ փոփոխությունն առաջին հերթին ազդելու է քաղաքացիների վճարունակության վրա՝ հաշվի առնելով ՀՀ-ի նվազագույն աշխատավարձը, որը փոփոխության չի ենթարկվել․ «Միջին աշխատավարձը, նպաստները, այլ սոցիալական վճարները փոփոխության չեն ենթարկվել, բայց անհասկանալի պատճառներով՝ պետությունը, համապատասխան մարմինները որոշել են, որ իրավական օգնություն ստանալու իրավունքը իր մեջ պետք է նման բարդություններ կրի»։
Մանրամասները՝ տեսանյութում։