Եղվարդի դատարանի դրոշը պատռված է

«Դրոշի մասին» ՀՀ օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված: Հակառակ օրենքի պահանջին` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (Եղվարդի նստավայր) շենքի վրա բարձրացված պետական դրոշը մաշված և պատռված է:

«Դատական դեպարտամենտը մշտապես ուշադիր է դատարանների վարչական շենքերի պահպանման հարցերում: Դրա մեջ են մտնում նաև դրոշի հարցը: Յուրաքանչյուր դեպքում, երբ վնասվում է որևէ դատարանի դրոշ, այն հնարավորինս սեղմ ժամկետներում փոխարինվում է նորով: Այս խնդրի լուծումը հատկապես դժվարանում է լուծել մարզային դատարանների շենքերում, որտեղ, կլիմայական պայմաններից ելնելով, հաճախ են վնասվում դրոշները»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:

Նրա խոսքով՝ Իրավաբան.net-ի կողմից հարցը բարձրացնելուց հետո Եղվարդի դատարանի դրոշը փոխելու հանձնարարականն արդեն տրվել է և կարճ ժամականում այն կփոխարինվի նորով:

Մեր այն հարցին, թե արդյոք որևէ մեկը «Դրոշի մասին» ՀՀ օրենքի պահանջները խախտելու համար պատասխանատվության ենթարկվելու է, նշեց. «Խնդիրն արդեն Ձեր կողմից բարձրացվել է, ինչը նշանակում է, որ դրա լուծման մեջ է մտնում օրենսդրությամբ նախատեսված բոլոր գործառույթների իրականացումը»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել