Վրաստանի նախագահ է ընտրվել Միխայիլ Կավելաշվիլին, հայտնում է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանում այսօր նախագահական ընտրություններ են։
Առաջին անգամ նախագահին ընտրեց ոչ թե բնակչությունը, այլ 300 հոգանոց ընտրական կոլեգիան, որը բաղկացած է խորհրդարանի անդամներից, ինքնավարությունների ներկայացուցիչներց և տեղական խորհրդատվական մարմիններից։
Վրաստանի նախագահի պաշտոնի միակ թեկնածուն իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու, նախկին պատգամավոր, նախկին ֆուտբոլիստ Միխաիլ Կավելաշվիլին էր, ով ընտրվեց 5 տարով։
Կավելաշվիլին նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ֆուտբոլային կարիերան ավարտել է 2006 թվականին: Իր կարիերայի ընթացքում դարձել է Ռուսաստանի և Շվեյցարիայի չեմպիոն։
2016 թվականից պատգամավոր է «Վրացական երազանք»-ից։ 2022 թվականից նա ներկայացնում է «Ժողովրդի իշխանություն» քաղաքական խումբը, որը հայտնի է իր պահպանողական և ավանդապաշտ դիրքորոշմամբ: