Վրաստանում այսօր նախագահական ընտրություններ են։
Առաջին անգամ նախագահին կընտրի ոչ թե բնակչությունը, այլ 300 հոգանոց ընտրական կոլեգիան, որը բաղկացած է խորհրդարանի անդամներից, ինքնավարությունների ներկայացուցիչներց և տեղական խորհրդատվական մարմիններից։
Ընդդիմությունը, որը բոյկոտում է խորհրդարանի աշխատանքը, չի մասնակցում ընտրություններին․ այն նույնպես չի ներկայացրել նախագահի իր թեկնածուին։
Նախագահի միակ գրանցված թեկնածուն Միխայիլ Կավելաշվիլին է։
Զուգահեռ նաև բողոքի ակցիա է ընթանում:
Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ ինքը չի պատրաստվում լքել նախագահական պալատը։