«Ես ոչ մի տեղ չեմ գնալու». Սալոմե Զուրաբիշվիլին չի պատրաստվում լքել նախագահական պալատը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում լքել նախագահական պալատը իր լիազորությունների ավարտին, որը լրանում է դեկտեմբերի 29-ին։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ես ոչ մի տեղ չեմ գնալու։ Ես չեմ պատրաստվում ոչ մեկին թողնել։ Մարդիկ ինձ միշտ հարցնում են այս մասին: Ես կմնամ այստեղ»,- իր ելույթի ժամանակ ասել է նախագահը։

Նախօրեին հաղորդվել էր, որ Զուրաբիշվիլին ծրագրում է խափանել նոր նախագահի ընտրությունը, կազմակերպել խորհրդարանի շրջափակում և համազգային գործադուլ։

Ինչպես ասել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության անդամ Իրակլի Զարկուան՝ Զուրաբիշվիլին «ամբողջովին կորցրել է իր ադեկվատությունը» և որոշել կրկին խախտել սահմանադրությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել