Որքա՞ն է կազմում ՀՀ ԱԺ նախագահի և նրա տեղակալների աշխատավարձը

Ներկայումս գործող «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնային դրույքաչափը կազմում է 373.540 դրամ, իսկ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներինը՝ 357.810 դրամ:

2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին: Նշված իրավական ակտով բարձրանալու է պետական պաշտոններ զբաղեցնող մի շարք պաշտոնյաների ամսեկան պաշտոնային դրույքաչափերը:

2014 թվականի հուլիսի 1-ից ՀՀ Ազգային ժողովի նախագահի աշխատավարձը դառնալու է 1.190.520 դրամ:

 ԱԺ նախագահի տեղակալների աշխատավարձը 2014 թվականի հուլիսի 1-ից դառնալու է 925.960 դրամ:

 2014 թվականի հուլիսի 1-ից «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվելու «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել էր 2002 թվականի դեկտեմբերի 26-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել