Նախագահ Սերժ Սարգսյանը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գարիկ Ավագյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանագիր է ստորագրել:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետերով և հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 6-ի առաջարկությունը` որոշում եմ.
Դադարեցնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գարիկ Ավագյանի լիազորությունները»,- ասվում է հրամանագրում: