Եթե Արդարադատության նախարարը լիներ Մարդու իրավունքների պաշտպան…(տեսանյութ)

Եթե ես լինեի Մարդու իրավունքերի պաշտպան, ապա ես նման զեկույց չէի գրի: Այս մասին այսօր լրագրողների հետ տարեվերջյան ավանդական հանդիպման ժամանակ ասաց Արադարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

«Զեկույցն այնքան սուր է իր փշերով, որ դատական իշխանությունը ոզնու նման կծկվելու է և ասեղներ է ցույց տալու ընդհանրապես բոլորին, այդ թվում` Մարդու իրավունքների պաշտպանին և հասարակության մեջ արմատավորվելու է այն կարծիքը, որ այստեղ բացի վիրահատական միջամտությունից, ցանկացած այլ բարեփոխումներ ձախողման են մատնված, ոչինչ հնարավոր չի անել»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Նախարարը նշեց, որ ինքն ուզում է հավատալ, որ զեկույցը մտահոգ մարդու զեկույց է:

ՄԻՊ-ի արդար դատաքննության իրավունքի վեաբերյալ զեկույցի մի քանի կետերի վերաբերյալ նախարարի պատասխանը` տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել