Ալիկ Պետրոսյանն իր աշխատանքի նվիրյալն էր։ 3 պատերազմների մասնակիցը հայրենիքը պաշտպանեց մինչև վերջին շունչը։
Իշխան Պետրոսյանը՝ Ալիկի հայրը, Արցախյան առաջին պատերազմի մասնակից է եղել, երկու որդիներն էլ ընտրել են հոր ճանապարհ, նվիրվել են հայրենիքի պատպանության գործին։
«Ինքը շատ էր սիրում այս գործը, որ տեսնում էր՝ իր պապան գնում է դիրքեր, ինքն էլ էր ուզում։ Հետո սովորեց, պայմանագրային զիծառայող դարձավ»,-Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց հերոսի մայրը՝ Հայկանուշ Առաքելյանը։
Ալիկի եղբայրը՝ Էրիկ Պետրոսյանն նշեց, որ իրենց հայրը չի պատմել զինվորական գործից, մարտական գործողություններից․ «Ասում էր՝ դա պատմելու բան չի, որ ասեմ ինչ է, ինչպես է։ Մեր մեջ կար այդ տպավորությունը, որ արժեր ծառայել»։
Մայր ասում է, որ դեռ մանկուց է նկատել հայրենասիրությունը որդիների մեջ ու կարծում է, որ դա հորից է փոխանցվել որդիներին։ Նա չի ցանկացել, որ իր երկու որդին էլ շարունակեն հոր գործը, բայց ոչինչ չի կարողացել անել, քանի նրանք սիրել են այդ գործը։
«Գագարինում առաջին պայմանագրային զինծառայողը եղել է Ալիկը։ Նույնիսկ, երբ քաղաքացիական հագուստով էր լինում, հագուստի տակից անպայման պետք է զինվորական բլուզ լիներ։ Ահավոր հայրենասեր էր։ Քառօրյա պատերազմի ժամանակ ես Երևանում էր, առավոտյան ժամը 6-ին զանգեց, ասաց՝ շուտ հասի, հեռախոսով չեմ կարող ասել։ Գնացի՝ մարտական գործողություններ էր սկսվել։ Երեք պատերազմում էլ երկու եղբայր միասին ենք եղել։ 2020 թվականի կռիվը քառօրյա պատերազմի պես էինք պատկերացնում, չմտածեցինք, որ օդային կռիվ կլինի»,-ասում է Էրիկը։
Մանրամասները՝ տեսանյութում։