Կառավարության անգործությունը. ՄԻԵԴ-ի 11 վճռով գործողությունների ծրագիր չի ներկայացվել. տեսանյութ

Ընդհանուր առմամբ պետությունները միշտ բարի կամք են դրսևորում ՄԻԵԴ վճիռներն ի կատար ածելու համար: Այն, որ երբեմն բողոքում են ՄԻԵԴ վճիռը չկատարելու համար, հիմնական պատճառը միջազգային ատյանի որոշումն ազգային ատյանում կատարելու հարցում տեսության պակասն է: Այս մասին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ փաստաբանների պալատի կազմակերպած «Մարդու իրավունքների պաշտպանության վերահսկման մեխանիզմների զարգացման նպաստումը ներպետական և միջազգային ատյաններում» ծրագրի վերջնական արդյունքների ներկայացման ժամանակ ասաց փորձագետ Արա Ղազարյանը:

«2010-2013 թվականների ընթացքում նկատելի փոփոխություններ են տեղի ունեցել Նախարարների կոմիտենում` վերահսկող մարմնում: Նրանք հասկանալով, որ անարդյունավետ է վերահսկողության մեխանիզմները, բարեփոխել են այդ մեխանիզմները և ավելի խստացվել են ընթացակարգերը: Հիմա երկու տեսակի ընթացակարգ կա վճիռներների կատարման` ստանդարձ և խստացված: Երբ որ վճիռն ընդունվում է և երեք ամսվա մեջ դառնում է վերջնական, եթե չի բողոքարկում կողմը, ապա այն փոխանցվում է վերահսկող մարմնին` Նախարարների կոմիտեին, որը քաղաքական մարմին է: Առաջին 6 ամսվա ընթացքում Նախարարների կոմիտեն քայլեր է սպասում պետությունից, որպեսզի պետությունը ներկայացնի գործողությունների ծրագիր, թե ինչ է պատրաստվում անել, որպեսզի տվյալ գործով վերականգնի խախտված իրավունքը: Եթե առաջին 6 ամսվա ընթացքում անգործություն է ցուցաբերվում, ապա քարտուղարությունն ուղարկում է հիշեցում, եթե հիշեցումից հետո կրկին չի ներկայացվում, ապա խստացված ընթացակարգն է սկսում գործել և այդ դեպքում Նախարարիների կոմիտեն է առաջարկում գործողությունների ծրագիրը»,- ասա Արա Ղազարյանը:

Նրա խոսքով` որոշ դեպքերում Կառավարության կողմից անգործություն է ցուցաբերվել գործողությունների ծրագիրը ներկայացնելու հարցում:

Ըստ ՄԻԵԴ վճիռների կատարումը Հայաստանում մոնիթորինգի արդյուքների, որն իրականացրել են փորձագետներ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնարյանը`2013 թվականի հուլիս ամսվա դրությամբ Նախարարների կոմիտեի վարույթում գտնվող 38 գործերից 11-ի առնչությամբ գործողությունների ծրագրեր չեն ներկայացվել:  «Այսինքն` Կառավարությունը ցուցաբերում է անգործություն: Ընդ որում, նշված 11 գործերից 10-ն առանցքային` LEAD, գործեր են: Սրանք այն գործերն են, որոնց վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պիլոտային որոշում է կայացրել»,- նշեց Արա Ղազարյանը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը բացման խոսքի ժամանակ նշեց, որ վերջին տարիներին մարդկանց մոտ ՄԻԵԴ-ի նկատմամբ վստահությունն ավելացել է. շատերն անգամ կենցաղային հարցերը լուծելու համար սպառնում են ՄԻԵԴ դիմել:

ՄԻԵԴ վճիռների կատարումը Հայաստանում մոնիթորինգի արդյուքների վերաբերյալ այլ տվյալներ` տեսանյութում:

 

Նունե Հովսեփյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել