Լուկաշենկոն «հիշել է» իր և ՀՀ իշխանությունների խոսակցությունը ԼՂ-ի վերաբերյալ

Լուկաշենկոն հայտարարել է, որ ղարաբաղյան իրադարձությունների մեղավորը միայն Հայաստանի ղեկավարությունն է․

«Ղարաբաղում տեղի ունեցածը միայն Հայաստանի ղեկավարության մեղքն է։ Ես նրանց անձամբ զգուշացրել եմ, երբ բոլոր պետությունների ղեկավարները կա՛մ լռել են, կա՛մ դեմ են եղել։ Ասել եմ՝ նրանց (Ադրբեջանին) տվեք այդ տարածքները։

Ավելին, նրանք (Հայաստանի իշխանությունները) ընդունեցին, որ դրանք «մեր տարածքները չեն»։

Այդ տարածքներում նույնիսկ թռչունները վայրէջք չէին կատարում, չէին թռչում, այսինքն՝ այնտեղ մարդ չկար, ոչ ոք չէր ապրում։ Մարդիկ չէին ապրում այդքան բարեբեր բնական մթնոլորտում, որտեղ հողը բերրի էր։ Ավելի քան մեկ միլիոն փախստական, ես նրանց տեսել եմ Ադրբեջանում»։

Բելառուսի նախագահի խոսքերն է մեջբերում Belta պետական ​​գործակալությունը։

Լուկաշենկոն հիշել է, որ ինքը ԼՂ-ում խաղաղության կոչ է արել, իսկ Հայաստանում այլ դիրքորոշում են ընդունել. «Այո, սրանք մեր հողերը չեն, դրանք ադրբեջանական են։ Բայց մենք չենք հրաժարվի դրանից, մենք կպայքարենք»,- Բելառուսի նախագահի խոսքով՝ այսպես են արձագանքել ՀՀ-ում։

«Ես սա ասել եմ Երևանում՝ փակ դռների հետևում․ հետո ես և Պուտինը ասացինք Փաշինյանին՝ լուծիր այդ հարցը։ Ինչու՞ հիմա նեղանալ Ռուսաստանից կամ նույնիսկ մեզանից։ Դուք ինքներդ ընդունեցիք, որ դա Ադրբեջանի տարածքն է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել