Եկամտային հարկի 1%-ը ՔՀԿ-ներին. Արևելյան Եվրոպայի փորձը և հեռանկարները Հայաստանում

Այս հոդվածը «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ֆինանսավորման նորարարական մեխանիզմներ» շարքի առաջին հոդվածն է: Շարքն իրականացվում է «Հզոր քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսական աջակցությամբ: Շարքի նպատակն է ուսումնասիրել և ներկայացնել ՔՀԿ-ների ֆինանսավորման արդյունավետ մոդելները, բարձրացնել հանրային իրազեկվածությունը այս հարցի շուրջ և նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը: Այս հոդվածը պատրաստվել է՝ մանրակրկիտ ուսումնասիրելով եկամտային հարկի 1%-ի մեխանիզմի կիրառման փորձը Արևելյան Եվրոպայի երկրներում: Այն նպատակ ունի ներկայացնել մեխանիզմի հիմնական սկզբունքները, առավելությունները և մարտահրավերները՝ հիմնվելով այդ երկրների փորձի վրա, և քննարկել դրա հնարավոր կիրառումը Հայաստանում:

Հետագա հոդվածներում կքննարկվեն այս մեխանիզմի կիրառման մանրամասները, հնարավոր ազդեցությունը Հայաստանի ՔՀԿ դաշտի վրա, ինչպես նաև կներկայացվեն միջազգային փորձի առավել մանրամասն վերլուծություններ:

1. Ներածություն

1.1 Տերմինաբանություն և սահմանումներ.

ՔՀԿ (Քաղաքացիական հասարակության կազմակերպություն) – Կամավոր հիմունքներով ձևավորված, պետությունից և շուկայից անկախ կազմակերպություն, որը հետապնդում է ոչ առևտրային նպատակներ և գործում է ի շահ հանրության կամ իր անդամների:

Հայաստանի օրենսդրությամբ ՔՀԿ տերմինը ուղղակիորեն սահմանված չէ, սակայն այն համընկնում է Քաղաքացիական օրենսգրքով տրված ոչ առևտրային կազմակերպությունների բնորոշմանը: Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ»: 

ՔՀԿ-ների իրազակազմակերպական ձևերը Հայաստանում. 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն «Ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել հասարակական միավորումների, հիմնադրամների կամ օրենքով նախատեսված այլ ձևերով»: Սակայն մեկ վերապահում՝ կազմակերպությունը ՔՀԿ համարվելու համար, բացի ոչ առևտրային լինելուց, պետք է լինի նաև ոչ պետական:

Հայաստանում ՔՀԿ-ների իրավակազմակերպական ձևերն են.  

  • Հասարակական միավորումներ,
  • Հիմնադրամներ,
  • օրենքով նախատեսված այլ ձևեր։

Արևելյան Եվրոպայի երկրներում օգտագործվող տերմինները.

  • Հունգարիա – «Civil szervezet» (Քաղաքացիական կազմակերպություն),
  • Սլովակիա – «Mimovládna organizácia» (Ոչ կառավարական կազմակերպություն,)
  • Ռումինիա – «Organizație neguvernamentală» (Ոչ կառավարական կազմակերպություն),
  • Լեհաստան – «Organizacja pozarządowa» (Ոչ կառավարական կազմակերպություն),
  • Լիտվա – «Nevyriausybinė organizacija» (Ոչ կառավարական կազմակերպություն)
  • Մոլդովա – «Organizație necomercială» (Ոչ առևտրային կազմակերպություն)։

1.2 ՔՀԿ-ների դերը Հայաստանում և ֆինանսավորման մարտահրավերները.

ՔՀԿ-ների գործունեության հիմնական ոլորտները Հայաստանում.

  • մարդու իրավունքների պաշտպանություն, 
  • դատաիրավական և կոռուպցիայի դեմ պայքար,
  • կրթություն և գիտություն,
  • սոցիալական ծառայություններ,
  • երիտասարդության հիմնահարցեր,
  • մշակույթ և արվեստ,
  • հանրային քաղաքականության մշակում և վերահսկողություն, 
  • բնապահպանություն։

Ֆինանսավորման ներկա աղբյուրները և դրանց սահմանափակումները.

  1. միջազգային դոնոր կազմակերպություններ. 
    • առավելություն. խոշոր ֆինանսավորում,
    • սահմանափակում. կախվածություն արտաքին օրակարգից,
  2. պետական դրամաշնորհներ. 
    • առավելություն. տեղական խնդիրների լուծում,
    • սահմանափակում. սահմանափակ ծավալներ, հնարավոր քաղաքական ազդեցություն,
  3. անհատական նվիրատվություններ. 
    • առավելություն. անկախություն,
    • սահմանափակում. անկայուն և փոքր ծավալներ,
  4. ձեռնարկատիրական գործունեություն. 
    • առավելություն. կայուն եկամուտ.
    • սահմանափակում. հնարավոր շեղում հիմնական առաքելությունից։

Կայուն ֆինանսավորման անհրաժեշտությունը.

  • երկարաժամկետ ծրագրերի իրականացման հնարավորություն,
  • անկախության ապահովում,
  • մասնագիտական կադրերի պահպանում և զարգացում,
  • կազմակերպական կարողությունների զարգացում։

1.3 1%-ի մեխանիզմի հիմնական գաղափարը.

Մեխանիզմի էությունը և նպատակը.

1%-ի մեխանիզմը թույլ է տալիս հարկատուներին ուղղել իրենց վճարած եկամտային հարկի որոշակի մասը (հիմնականում 1-2%) իրենց նախընտրած ՔՀԿ-ներին: Մեխանիզմի հիմնական նպատակներն են՝

  • ՔՀԿ-ների ֆինանսական կայունության ապահովում,
  • քաղաքացիական մասնակցության խթանում,
  • պետություն-ՔՀԿ-քաղաքացի կապի ամրապնդում։

Մեխանիզմի կիրառման հիմնական սկզբունքները.

  1. կամավորություն – հարկատուն ինքն է որոշում՝ օգտվել մեխանիզմից, թե ոչ,
  2. ընտրության ազատություն – հարկատուն ազատ է ընտրելու շահառու ՔՀԿ-ին,
  3. գաղտնիություն – ՔՀԿ-ն չի իմանում, թե ով է իրեն ուղղել գումարը,
  4. պարզություն – գործընթացը պետք է լինի հասկանալի և հեշտ իրականացվող,
  5. թափանցիկություն – հստակ հաշվետվողականություն գումարների օգտագործման վերաբերյալ։

Մեխանիզմի պոտենցիալ ազդեցությունը ՔՀԿ-ների և հասարակության վրա.

  • ՔՀԿ-ների ֆինանսական անկախության մեծացում,
  • Քաղաքացիների ներգրավվածության բարձրացում հասարակական գործընթացներում,
  • ՔՀԿ-ների մրցակցության և արդյունավետության բարձրացում,
  • հանրային վստահության աճ ՔՀԿ-ների նկատմամբ,
  • սոցիալական նորարարությունների խթանում։

1.4 Քաղաքացիների դերը և մասնակցության կարևորությունը.

Ակտիվ քաղաքացիական դիրքորոշման նշանակությունը.

  • ժողովրդավարության ամրապնդում,
  • սոցիալական խնդիրների արդյունավետ լուծում,
  • հանրային քաղաքականության վրա ազդեցություն,
  • հանրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում։

Քաղաքացիների մասնակցության ձևերը ՔՀԿ-ների աջակցման գործում.

  1. ֆինանսական աջակցություն (նվիրատվություններ, 1%-ի մեխանիզմ),
  2. կամավորական աշխատանք
  3. մասնագիտական փորձի և գիտելիքների տրամադրում,
  4. ՔՀԿ-ների միջոցառումներին մասնակցություն,
  5. տեղեկատվության տարածում և իրազեկման բարձրացում։

Պատկերը խորհրդանշում է ՔՀԿ-ների էկոհամակարգը:

2. Միջազգային փորձը

2.1 1%-ի մեխանիզմի ծագումը և տարածումը Արևելյան Եվրոպայում.

1%-ի մեխանիզմը առաջին անգամ ներդրվել է Հունգարիայում 1996 թվականին: Այն արագորեն տարածվեց Արևելյան Եվրոպայի այլ երկրներում՝ որպես ՔՀԿ-ների ֆինանսավորման նորարարական և արդյունավետ մոդել:

2.2 Արևելյան Եվրոպայի երկրների օրինակներ.

2.2.1 Հունգարիա

  • ներդրման տարեթիվը՝ 1996թ.,
  • տոկոսադրույքը՝ 1% + 1% (կրոնական կազմակերպությունների համար),
  • առանձնահատկությունը՝ առաջին երկիրն է, որ ներդրել է այս մեխանիզմը,

2.2.2 Սլովակիա

  • ներդրման տարեթիվը՝ 1999թ. (2% 2002թ.-ին),
  • տոկոսադրույքը՝ 2%,
  • առանձնահատկությունը՝ թույլատրում է նաև իրավաբանական անձանց մասնակցությունը՝ 2% իրենց շահութահարկից,

2.2.3 Ռումինիա

  • ներդրման տարեթիվը՝ 2003թ. (2% 200 թ.-ին, 3.5% 2018թ.-ին)
  • տոկոսադրույքը՝ 3.5%
  • առանձնահատկությունը՝ տոկոսադրույքի աստիճանական բարձրացումը և լրացուցիչ խթանների ներդրումը,

2.2.4 Լեհաստան

  • ներդրման տարեթիվը՝ 2004թ.,
  • տոկոսադրույքը՝ 1%
  • առանձնահատկությունը՝ ամենամեծ թվով մասնակիցներ ունեցող երկիրն է,

2.2.5 Լիտվա

  • ներդրման տարեթիվը՝ 2004թ.,
  • տոկոսադրույքը՝ 2% + 1% (կրոնական կազմակերպությունների համար),
  • առանձնահատկությունը՝ թույլատրում է ուղղել գումար նաև կրոնական կազմակերպություններին,

2.2.7 Մոլդովա

  • ներդրման տարեթիվը՝ 2016թ.,
  • տոկոսադրույքը՝ 2%,
  • առանձնահատկությունը՝ այն հատուկ շեշտադրում է կատարում տեղական ՔՀԿ-ների զարգացման վրա, 

2.3 Յուրաքանչյուր երկրի մոդելի առանձնահատկությունները.

  • Շահառուների շրջանակի տարբերությունները.
  • բոլոր երկրներում՝ ՔՀԿ-ներ,
  • որոշ երկրներում՝ կրոնական կազմակերպություններ (Հունգարիա, Լիտվա),
  • Սլովակիայում՝ նաև իրավաբանական անձինք կարող են մասնակցել իրենց կողմից վճարվելիք շահութահարկից նվազեցման միջոցով։

Իրավական և վարչական պահանջների համեմատական վերլուծություն.

  • գրանցման պահանջներ՝ բոլոր երկրներում ՔՀԿ-ները պետք է գրանցված լինեն հատուկ ռեեստրում,

հաշվետվողականություն՝ պարտադիր տարեկան հաշվետվություններ բոլոր երկրներում,

  • գործունեության սահմանափակումներ՝ հիմնականում արգելվում է քաղաքական գործունեությունը։

2.4 Համեմատական վերլուծության պատկեր.

1%-ի մեխանիզմի համեմատական վերլուծություն (աղյուսակ)

  1. 1%-ի մեխանիզմի առավելությունները.

3.1 Ֆինանսական կայունություն ՔՀԿ-ների համար.

  • կանխատեսելի և կայուն ֆինանսավորման աղբյուր,
  • երկարաժամկետ ծրագրերի պլանավորման հնարավորություն,
  • անկախության մեծացում դոնորներից և պետությունից։

3.2 Քաղաքացիական մասնակցության խթանում.

  • քաղաքացիների ուղղակի ներգրավվածություն ՔՀԿ-ների աջակցման գործում,
  • հանրային իրազեկվածության բարձրացում ՔՀԿ-ների գործունեության վերաբերյալ,
  • քաղաքացիական պատասխանատվության զգացողության մեծացում։

3.3 ՔՀԿ-ների հաշվետվողականության բարձրացում.

  • մրցակցության մեծացում ՔՀԿ-ների միջև,
  • թափանցիկության պահանջի բարձրացում,
  • արդյունավետության և ազդեցության չափման անհրաժեշտություն։

Պատկերը խորհրդանշում է թափանցիկության ուժը։

  1. Հնարավոր մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները

4.1 Կոռուպցիոն ռիսկեր և դրանց կանխարգելում.

  • ռիսկ՝ կեղծ ՔՀԿ-ների ստեղծում,
  • լուծում՝ խիստ գրանցման և նշտադիտարկման համակարգի ներդրում.

4.2 Վերահսկողության մեխանիզմներ.

  • ֆինանսական միջոցների պարտադիր աուդիտ խոշոր գումարներ ստացող ՔՀԿ-ների համար,
  • տարեկան հաշվետվությունների հրապարակում,
  • հանրային վերահսկողության մեխանիզմների ներդրում։

4.3 ՔՀԿ-ների ընտրության չափանիշներ.

  • հստակ սահմանված իրավական կարգավիճակ,
  • նվազագույն գործունեության ժամկետ (օր.՝ 2 տարի),
  • հանրօգուտ գործունեության ապացույց։
  1. Հայաստանում ներդրման հեռանկարները

5.1 Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն

  • ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ,
  • ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքներում լրացումներ
  • նոր ենթաօրենսդրական ակտերի մշակում։

5.2 Պետական մարմինների, ՔՀԿ-ների և քաղաքացիների շահերի համադրում.

  • աշխատանքային խմբի ստեղծում,
  • հանրային քննարկումների կազմակերպում,
  • փորձնական ծրագրի իրականացում։

5.3 Հնարավոր ազդեցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակության վրա.

  • ՔՀԿ-ների ֆինանսական կայունության բարելավում,
  • քաղաքացիական ակտիվության աճ,
  • ՔՀԿ-պետություն համագործակցության ամրապնդում։

5.4 Քաղաքացիների դերը մեխանիզմի ներդրման գործում.

  • մասնակցություն հանրային քննարկումներին,
  • տեղեկատվության տարածում սոցիալական ցանցերում,
  • ՔՀԿ-ների աջակցություն կամավորական աշխատանքի միջոցով։
  1. Հաճախակի տրվող հարցեր
  1. – Ինչպե՞ս է աշխատում 1%-ի մեխանիզմը։

 Հարկատուն տարեկան հարկային հայտարարագրի լրացման ժամանակ նշում է այն ՔՀԿ-ն, որին ցանկանում է ուղղել իր եկամտային հարկի 1%-ը: Հարկային մարմինը փոխանցում է գումարը նշված ՔՀԿ-ին:

  1. – Ո՞վ կարող է օգտվել այս մեխանիզմից։

Բոլոր ֆիզիկական անձինք, ովքեր վճարում են եկամտային հարկ:

  1. – Ինչպե՞ս են ընտրվում շահառու ՔՀԿ-ները։

– ՔՀԿ-ները պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների (օր.՝ գրանցված լինեն հատուկ ռեգիստրում, ունենան հանրօգուտ գործունեության ապացույց) և ներկայացնեն հայտ մասնակցելու համար:

  1. – Ինչպե՞ս է վերահսկվում գումարների օգտագործումը։

ՔՀԿ-ները պարտավոր են ներկայացնել տարեկան հաշվետվություններ գումարների օգտագործման վերաբերյալ: Խոշոր գումարներ ստացող ՔՀԿ-ները ենթարկվում են պարտադիր աուդիտի:

  1. – Ի՞նչ օգուտներ կունենա հասարակությունը այս մեխանիզմից։

Ավելի ուժեղ և անկախ քաղաքացիական հասարակություն, սոցիալական խնդիրների ավելի արդյունավետ լուծում, բարեգործական մշակույթի զարգացում, ՔՀԿ-ների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում: 

Պատկերը խորհդանշում է համայնքի զարգացման ճանապարհը։

  1. Եզրակացություն

7.1 Ամփոփում.

Եկամտային հարկի 1%-ի մեխանիզմը Արևելյան Եվրոպայի երկրներում ապացուցել է իր արդյունավետությունը որպես ՔՀԿ-ների ֆինանսավորման նորարարական գործիք: Այն ոչ միայն նպաստում է ՔՀԿ-ների ֆինանսական կայունությանը, այլև խթանում է քաղաքացիական մասնակցությունը և բարձրացնում ՔՀԿ-ների հաշվետվողականությունը:

Հայաստանում այս մեխանիզմի ներդրումը կարող է էական դրական ազդեցություն ունենալ քաղաքացիական հասարակության զարգացման վրա: Սակայն այն պահանջում է մանրակրկիտ պլանավորում, օրենսդրական փոփոխություններ և բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցություն:

7.2 Առաջարկություններ.

  1. ստեղծել բազմաշահոռւ աշխատանքային խումբ՝ ներգրավելով պետական մարմինների, ՔՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների ներկյացուցիչներին և փորձագետներին:
  2. ուսումնասիրել Արևելյան Եվրոպայի երկրների լավագույն փորձը և հարմարեցնել այն Հայաստանի իրավիճակին,
  3. մշակել օրենսդրական փոփոխությունների փաթեթ,
  4. իրականացնել լայնածավալ հանրային քննարկումներ,
  5. ներդնել փորձնական ծրագիր՝ մեխանիզմի արդյունավետությունը գնահատելու համար։

7.3 Կոչ գործողության

Հրավեր՝ ավելին իմանալու թեմայի մասին Մենք խրախուսում ենք ձեզ ավելին իմանալ 1%-ի մեխանիզմի մասին: Հետևեք մեր հետագա հոդվածներին, որտեղ ավելի մանրամասն կքննարկենք մեխանիզմի տարբեր ասպեկտները:

Խրախուսանք՝ մասնակցելու հանրային քննարկումներին Ակտիվորեն մասնակցեք այս թեմայի շուրջ կազմակերպվող հանրային քննարկումներին: Ձեր կարծիքը կարևոր է և կարող է նպաստել Հայաստանում այս մեխանիզմի արդյունավետ ներդրմանը:

Միասին մենք կարող ենք ստեղծել ավելի ուժեղ և ակտիվ քաղաքացիական հասարակություն Հայաստանում: Ձեր մասնակցությունը կարող է փոխել խաղի կանոնները:

Շարքի հաջորդ հոդվածում մենք ավելի մանրամասն կանդրադառնանք եկամտային հարկի 1%-ի մեխանիզմի կիրառման փորձին հետևյալ երկրներում՝ Հունգարիայում, Սլովակիայում, Ռումինիայում և Լեհաստանում: Կներկայացվեն այս երկրներում մեխանիզմի ներդրման պատմությունը, օրենսդրական կարգավորումները, ձեռքբերումները և դժվարությունները, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղիները:

Սույն հոդվածը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Քաունթերփարթ Ինթերնեշնլի ենթադրամաշնորհառու Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպությունը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի, Միացյալ Նահանգների կառավարության և Քաունթերփարթ Ինթերնեշնլի տեսակետները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել