Այս հոդվածը «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ֆինանսավորման նորարարական մեխանիզմներ» շարքի հերթական նյութն է: Շարքն իրականացվում է «Հզոր քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսական աջակցությամբ: Շարքի նպատակն է ուսումնասիրել և ներկայացնել ՔՀԿ-ների ֆինանսավորման արդյունավետ մոդելները, բարձրացնել հանրային իրազեկվածությունը այս հարցի շուրջ և նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը խոսել է ինչպես տարբեր երկրներում 1%-ի մասին օրենքի, այնպես էլ ՀՀ-ում դրա ներդրման հնարավորության մասին։
«Կարծում եմ՝ այնպիսի նախաձեռնությունը, ինչպիսին 1 տոկոսն է, կարող է աջակցել հասարակական կազմակերպությունների զարգացմանը։ Գաղափարն այն է, որ 1 տոկոսը քաղաքացին այն կազմակերպությանն է տալիս, որն իր կարծիքով լավ կաշխատի»,-նշում է Կիրակոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սույն տեղեկատվական նյութը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Քաունթերփարթ Ինթերնեշնլի ենթադրամաշնորհառու Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպությունը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի, Միացյալ Նահանգների կառավարության և Քաունթերփարթ Ինթերնեշնլի տեսակետները։