1%-ի մասին օրենքի ընդունումը դրական ազդեցություն կունենա ՔՀԿ-ների դերի կարևորման համար․ Արփինե Հակոբյան

Այս հոդվածը «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ֆինանսավորման նորարարական մեխանիզմներ» շարքի հերթական հոդվածն է: Շարքն իրականացվում է «Հզոր քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակներում։ Շարքի նպատակն է ուսումնասիրել և ներկայացնել ՔՀԿ-ների ֆինանսավորման արդյունավետ մոդելները, բարձրացնել հանրային իրազեկվածությունը այս հարցի շուրջ և նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը: 

«ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանը հայտնեց, որ կազմակերպությունը 1994 թվականից է գործում, այս տարի լրանում է 30 տարեկանը․ «Տարատեսակ ուղղություններով ենք աշխատում, մեծամասամբ մեր թիրախը քաղհասարակության մյուս կառույցներն են, որոնց շրջանում իրականցվում են դասընթացներ, խորհրդատվություններ, դրամաշնորհների տրամադրում և դրամաշնորհների կառավարման միջոցով նաև քաղհասարակության հզորացում»։

Արփինե Հակոբյանի խոսքով՝ երիտասարդներին, ինչպես նաև կանանց հզորացման ծրագրերն ուղղված են նրան, որպեսզի վերջիններս մասնակցություն ունենան որոշումների կայացման գործում և ընդհանրապես իրենց համայնքում, համայնքային կյանքի գործընթացներում։

«Շատ կարևորում եմ նաև մեր կազմակերպության կողմից իրականացվող ջատագովության ծրագրերը, որոնք ուղղված են տարբեր ոլորտներում շահերի պաշտպանությանը և վերջերս կարող եմ ընդգծել բարեգործության ոլորտում, մշակույթի կայացման համատեքստում իրականացվող միջոցառումները, ինչպես նաև վերջին տարիներին աշխատում ենք նաև պետական գնումների համակարգի բարեփոխումների շուրջ»,-նշեց նա։

Հակոբյանի խոսքով՝ 1%-ի մասին օրենքի ընդունումը դրական ազդեցություն կունենա ՔՀԿ-ների դերի կարևորման համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

—————————————————————————————————-

Սույն հոդվածը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Քաունթերփարթ Ինթերնեշնլի ենթադրամաշնորհառու Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպությունը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի, Միացյալ Նահանգների կառավարության և Քաունթերփարթ Ինթերնեշնլի տեսակետները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել