Նախագահ Սերժ Սարգսյանը նոր կարգադրություն է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել մշակույթի նախարարության մի շարք աշխատակիցների շնորհակալագրերով պարգևատրելու մասին: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ. Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով՝

Վահան Ջանիբեկի ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ նախարարի խորհրդական

Սամվել Գարսևանի ՄՈՒՍՈՅԱՆԻՆ աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ

Գայանե Հայկազի ՆԱԶԱՐՅԱՆԻՆ աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ

Սվետլանա Մարտունի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ»: 

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել