Նոյեմբերի 22-ին Երևանում տեղի է ունենալու աշխատանքային տոնավաճառ

Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա շրջանակներում «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան» ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ 2013թ. նոյեմբերի 22-ին Երևանի Կոնգրես հյուրանոցում կազմակերպում է աշխատանքային տոնավաճառ։

Տոնավաճառին մասնակցելու և իրենց մոտ առկա թափուր աշխատատեղերն են ներկայացնելու հետևյալ կազմակերպությունները.

Ameria Bank

American University of Armenia

ARDSHININVESTBANK

ARMACAD

ArmEconomBank

ArmenTel

BB Media

Best Western Congress Hotel

Converse Bank

FINCA

Global Consult

ICLT

Իրավաբան.net

Legal Alliance Law Firm

Orange Armenia

ProCredit Bank

UCOM

World Vision, Armenia

ZIGZAG

Կազմակերպությունների կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախքան տոնավաճառ այցելելը խնդրում ենք կարդալ մասնակցության համար անհրաժեշտ հետևյալ 15 խորհուրդները

Տոնավաճառը բաղկացած է լինելու երկու մասից։ Ժամը 13:30 Կոնգրես հյուրանոցի մեծ դահլիճում կսկսվի համաժողով։

Ժամը 16.30 Կոնգրես հյուրանոցի մեծ դահլիճում կսկսվի բուն տոնավաճառը, որտեղ բոլոր ներկայացված ընկերությունները կներկայանան առանձին սեղաններով։

Տոնավաճառի մուտքն ազատ է և բաց բոլորի համար։

Եթե փնտրում եք աշխատանք, ապա այս տոնավաճառը հիանալի հնարավորություն է այն գտնելու համար։ Բաց մի թողեք աշխատանք գտնելու այս բացառիկ հնարավորությունը։

 

ԾՐԱԳԻՐ

ՄԵԾ ԴԱՀԼԻՃ

13:30 – 13:40 Բացման խոսք

Խաչիկ Գևորգյան, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն

13:40 – 14:10 Օգտակար խորհուրդներ աշխատանքի դիմելու հարցազրույցների մասնակցելու համար:

Մարիամ Մարտիրոսյան, PH-International, Հայաստան, տնօրեն:

14:10 – 14:40 Ինչպես գրել ինքնակենսագրություն (CV/resume):

Նունե Մելքոնյան, Orange, Armenia, անձնակազմի հավաքագրման և համալսարանների հետ կապերի մասնագետ:

14:40 – 15:10 Ժամանակակից դարաշրջանի աշխատաշուկա. ինչպես գտնել երազարքիդ աշխատանքը:

Գևորգ Սարգսյան, Plexonic, Հայաստան, գործադիր տնօրեն:

15:30 – 16:20 Սուրճի ընդմիջում

 

 

ՄԵԾ ԴԱՀԼԻՃ

16:30 – 19:30

Աշխատանքային տոնավաճառ

 

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան հիմնադրվել է 2010թ. փետրվարին և գործում է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Ասոցիացիան ԱՄՆ կրթական և մասնագիտական փոխանակման ծրագրերի հայ շրաջանավարտների ցանց է: Լրացուցիչ ինֆորմացիայի համար կարող եք այցելել www.usaaa.am կայքը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել