Միրզոյան-Բայրամով բանակցություններում Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ

Ղազախստանի իշխանությունները, Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կազմակերպելիս, բանակցություններում որպես միջնորդ հանդես չեն գալու։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը, գրում է «ՏԱՍՍ»-ը։

«Մենք ծրագրում ենք նման բանակցություններ Ալմաթիում, մենք այժմ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ: Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև։ Ուզում եմ նշել, որ Աստանայի միջնորդության մասին խոսք չկա: Մենք միայն բարի կամ ենք դրևորում»,- ասել է Սմադիարովը։

Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ադրբեջան և Հայաստան կատարած իր վերջին այցերի ժամանակ նշել է այդ երկրների միջև ամուր երկարաժամկետ խաղաղության հաստատման կարևորությունը։ Տոկաևը նաև հայտարարել է Ղազախստանի պատրաստակամության մասին՝ օգնություն ցուցաբերել՝ հարթակ տրամադրելով Երևանի և Բաքվի միջև բանակցությունների համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել