27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հնարավորություն կտրվի սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից: Կառավարությունն այսօր հավանություն է տվել
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողությունը մինչև 2013թ. դեկտեմբերի 1-ը երկարաձգելու նախաձեռնությանը:
Հաջորդ որոշմամբ գործադիրն անհետաձգելի է համարել օրենքի նախագիծը: