ՊՆ-ն հայտնել էր, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:
Iravaban.net-ը խոսել է Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ համայնքների վարչական ղեկավարների հետ։ Մեզ հետ զրույցում Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը նշեց` ֆիսքված տվյալներ չեն կարող հայտնել, ՊՆ տեղեկացրել է վայրերի ու ժամի մասին։ Նա հայտնեց, որ իրավիճակն այս պահին նորմալ է, կրակոցներ չկան։
Կութ գյուղի վարչական ղեկավար Գրիգոր Ավակյանը հայտնեց․ «Այս պահին անհանգստություն կա, բայց պանիկա չկա․ հիմա վիճակը կայուն է»։
Նախարարությունից հայտնել են, որ կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: