Պետդեպը կոչ Է արել ՀՀ–ին փորձել համաձայնության գալ Ադրբեջանի հետ

ԱՄՆ–ն Հայաստանին կոչ է անում փորձել վերջնական համաձայնության հասնել Ադրբեջանի հետ։

Այս մասին Բրյուսելում լրագրողներին ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը՝ խոսելով ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի և Եվրահանձնաժողովի ղեկավարի՝ Բելգիայի մայրաքաղաքում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքների մասին։

«Հանդիպումը նվիրված էր Հայաստանում ընթացող բարեփոխումներին, բայց մենք, իհարկե, կոչ ենք արել Հայաստանին շարունակել ճանապարհը դեպի խաղաղություն և փորձել վերջնական համաձայնության հասնել Ադրբեջանի հետ»,-ասել է ամերիկացի պաշտոնյան:

«Հայ–ադրբեջանական կարգավորումը տարածաշրջանային անվտանգության և բարգավաճման ապահովման լավագույն միջոցն է: Մասնավորապես, դա թույլ կտա բացել նոր առևտրային ուղիներ Միջերկրական ծովի տարածաշրջանից մինչև Կենտրոնական Ասիա»,-ասել է  նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել