Մոսկվայում կալանավորել են «Կրոկուսի» ահաբեկչության գործով ևս մեկ անձի

Մոսկվայի Բասմանի դատարանը այսօր կալանավորել է «Կրոկուսի» ահաբեկչության գործով 11-րդ կասկածյալին՝ Մուհամմադ Զաքիր Շարիպզոդուին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Շարիպզոդուն ծնունդով Տաջիկստանի Հանրապետությունից է, մեղադրվում է «ահաբեկչական գործողություն կատարելու» հոդվածով:

Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Տուժածների թիվը հասել է 360–ի (այդ թվում` 11 երեխա), զոհերինը` 144–ի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել