Առցանց տաքսիներ․ գնի կառուցվածք, լիցենզիայի բացակայություն, հարթակների վերահսկողություն

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, հաշվի առնելով ոլորտի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, ուսումնասիրել է էլեկտրոնային հարթակներով առցանց տաքսիների մատուցման ոլորտը, արձանագրել խնդիրներն ու ներկայացրել առաջարկներ։

Թեմայի շուրջ Iravaban.net-ը խոսել է ՄՊՀ քաղաքականության մշակման և մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետ Հակոբ Մանուկյանի հետ։ Նա նշել է, որ հանձնաժողովը առանձին լիազորություն ունի ոլորտային ուսումնասիրություններ իրականացնելու, և ամեն տարի իրենք ընտրում են հինգ սոցիալական կարևորություն ունեցող շուկա։ Այս տարի այդ ուսումնասիրություններից մեկը իրականացվել է առցանց տաքսիների վերաբերյալ։

Հանձնաժողովը դիտարկել է նաև ավանդական տաքսիների գործունեությունը և արձանագրել, որ ավելի քան 3000 գրանցված ընկերությունների 88 տոկոսից ավելին վերջին 5 տարիներին որևէ գործունեություն չի ծավալել։ Գործունեություն ծավալած մնացյալ 200 տնտեսվարողների կողմից վճարված հարկերն էլ, զգալիորեն անկում են ապրել․ «Սրանից կարող ենք եզրակացնել, որ առցանց տաքսիները իրենցով փոխարինել են ավանդականներին»։

Թվայնացման տենդենցը, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում բերել է նրան, որ ինտերնետ կապի, հեռախոսի առկայության պայմաններում ավելի հարմար է դարձել հեռախոսային հավելվածի միջոցով պատվիրել տաքսի, քան օգտվել ավանդական տաքսիներից, նշել է Հակոբ Մանուկյանը։

Մասնագետը նշել է, որ էլեկտրոնային հարթակների գաղափարը մինչև 2023 թվականը ամրագրված էր Հարկային և քաղաքացիական օրենսգրքերում, որը, սակայն, չէր բերում ոլորտի կարգավորմանը․ «2023 թվականին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը օրենսդրական փաթեթ մշակեց, որով կատարվեցին փոփոխություններ։ Բայց մենք տեսնում ենք ռիսկեր նաև այս փոփոխությունների պայմաններում։ Օրինակ՝ չկան կարգավորումներ կապված ուղևորափոխարումների որակի, հարթակների վերահկսողության․ այս բլոգը մեզ մոտ շարունակում է բաց մնալ»։

Մեր հարցին՝ ինչո՞ւ առցանց տաքսիների մեծ մասը չունեն TAXI տարբերանշանը, Մանուկյանը պատասխանեց, որ պահանջը կապված այդ տարբերանշանի, մինիմալ գնի մեքենայի արտաքին հատվածում տեղակայման վերաբերում է միայն ավանդական տաքսիներին․ «Սրանից ենթադրում ենք, որ առկա են մրցակցային անհավասար պայմաններ, երբ էլեկտրոնայինի դեպքում չկան այն պահանջները՝ ինչ ավանդական տաքսիների դեպքում»։

Խոսելով գաղտնիության քաղաքականության մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ այն պարունակում է դրույթներ՝ ըստ որոնց հարթակը բավականին լայն դեպքերում կարող է օգտագործել սպառողների կողմից հավաքագրված տեղեկատվությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել