«ԱԴԾ-ն ահաբեկչության մասին որոշակի տեղեկատվություն է ստացել ԱՄՆ-ից». Նարիշկին

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ամերիկյան կողմից որոշակի տեղեկություններ է ստացել «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության հնարավոր սպառնալիքների մասին, սակայն տեղեկատվությունը չափազանց ընդհանուր է եղել:

Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Տեղեկատվությունը չափազանց ընդհանուր էր և թույլ չտվեց մինչև վերջ բացահայտել նրանց, որոնք մասնակցել են այդ սարսափելի հանցագործությանը», – ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել