Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննարկել են Սև ծովի ավազանում նավագնացության անվտանգության ապահովման հարցը։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է Թուրքիայի դիվանագիտական աղբյուրը։
«Ապրիլի 1-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր և Սև ծովում նավարկության անվտանգությունը»,- նշել է գործակալության զրուցակիցը։